ԿարևորՄիջազգային

Հալեպը պայթյունների ճիրաններում. 30 զոհ (տեսաշար)

Միաժամանակ 3 հուժկու պայթյուն է որոտացել այսօր Սիրիայի տնտեսական մայարաքաղաք Հալեպում՝ Սաադալի ալ- Ջաբիրի թաղմասում, հայտնում են տեղակալ ԶԼՄ- ները: Պայթյունների հետևաքնով զոհվել է 30 մարդ, 70-ը  վիրավորվել են:
Ավելին, ևս մեկ պայթյուն էլ  որոտացել է նույն թաղամասի հրապարակում: Պայթուցիկ սարքը տեղադրված է  եղել մեքենայում, և ապսատմբների կողմից գործի է դրվել Սաադալի ալ- Ջաբիրի հրապարակով երթևեկելու ընթացքում: Կան վիրավորներ:
Հալեպցի ականատեսներից մեկի վկայությամբ, ով պայթունի պահին գտնվել է  հրապարակի տարաքծում, այս անգամ, բարեբախտաբար,  հնարավոր է եղել խուսափել շատ զոհերից:
Սաադալի ալ- Ջաբիր հրապարակը Հալեպի վարչական կենտրոնն է, որտեղ գտնվում է քաղաքաապետարանը, և որն այժմ սիրիական ազատ բանակի ներկայացուցիչների կացարանն է դարձել: Կառավարական  ուժերը երկար ժամանակ մարտեր են մղում Հալեպում՝ վերահսկողությունը վերականգնելու համար։ Նրանց դիմադարում են 18 հազար  զինյալներ:
Հիշեցնենք,  օրեր առաջ ընդդիմադիրները հայտարարել էին Հալեպում լայնածավալ գործողությունների՝ «վճռորոշ մարտերի»  սկսման մասին:

 

Թողնել պատասխան

Back to top button