Հասարակություն

ԿԳ նախարարը երեխաների համար իր սիրած գիրքն է կարդացել (Ֆոտոշարք)

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  «Դարձ առ գիրք» փառատոնի շրջանակում Խնկո Ապոր գրադարանում այսօր երեխաների համար կարդացել է իր ամենասիրելի գրքից մի հատված: Ամբողջ աշխարհում գրքի ընթերցանությունը խթանելու լավագույն միջոցը հենց քաղաքական հայտնի գործիչների խոսուն մասնակցությունն է: Արմեն Աշոտյանը մեր առաջին քաղաքական գործիչն է, ով փորձել է հրաշալի օրինակ ծառայել 10-13 տարեկան երեխաներին՝ ապացուցելով, որ ով գիրք է կարդում, նա հասնում է հաջողությունների թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում:

«Դարձ առ գիրք» փառատոնի շրջանակներում «Անտարես» գրահրատարակչության նախաձեռնությամբ այսօր մի բարի ավանդույթի հիմք դրվեց, ըստ որի պետական և քաղաքական գործիչը պետք է օրինակ ծառայի ցածր դասարանի աշակերտների համար, և բացատրի, որ յուրաքանչյուր մարդ պետք է կարդա և ունենա սիրած գրքեր: Ցույց տալով իր վերաբերմունքը գրքի նկատմամբ՝ այս ավանդույթի սկիզբը դրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Խնկո Ապոր» գրադարանում նա 4-րդ դասարանցի մի շարք աշակերտների համար ընթերցեց իր ամենասիրելի գրքից մի քանի հատվածներ: «Իմ փոքրիկ Աստվածաշունչը». այսպես է կոչվում այն գիրքը, որը Արմեն Աշոտյանը ամեն երեկո ընթերցում է նաև իր երկու փոքրիկ տղաների համար քնելուց առաջ: Ընթերցանությանը զուգահեռ Աշոտյանը նաև զրուցում էր երեխաների հետ և հարց ու պատասխանի միջոցով փորձում պարզել նրանց պատկերացումը Աստվածաշնչի մասին, ինչպես նաև բացատրել ընթերցված հատվածների խորհուրդը: Ի դեպ այս հանդիպումը օգտակար էր երկուստեք: Ոչ միայն երեխաները շատ նոր բաներ իմացան և հենց ԿԳ նախարարից, այլև ինիքը նախարարը` երեխաների հետ անկեղծ զրույցի արդյուքնում:

 

«Ես իրենցից սովորեցի մնալ շատ անմիջական և լինել ազատ: Ազատությունդ իրականում կարողանում ես վայելել այն ժամանակ, երբ իսկապես պատրաստ ես կրել ազատության պատասխանատվությունը». ԿԳ նախարար Արմեն Աշոտյան

Այսպիսով հաջողված համարելով առաջին հատուկ դասը` նվիրված ընթերցանությանը քաղաքական և պետական գործիչների կողմից Անտարես հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ ավանդույթը կշարունակվի նույն ոճով և երեխաներն իսկապես լավ դասեր կքաղեն ընթերցանության մշակույթի վերականգնումից:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button