Միջազգային

Իվանիշվիլին ու Մեդվեդևը հնարավոր են համարում վրաց-ռուսական երկխոսությունը

Բիձինա Իվանիշվիլին և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել են, որ երկու երկրների միջև երկխոսությունը հնարավոր է: Իվանիշվիլիի խոսքով, Վրաստանն ինչպես նախկինում այժմ էլ ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, սակայն հույս ունի համոզել Ռուսաստանին, որի հետ ուզում է վերականգնել բարեկամական հարաբերությունները, որ այդ հանգամանը նրա համար չի կարող վտանգ ներկայացնել: Իր հերթին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ «Միացյալ Ռուսաստանը» որպես Ռուսաստանում առաջատար քաղաքական ուժ, պատրաստ է երկխոսության ռուս-վրացական հարաբերությունների ապագայի մասին, իսկ տեղի ունեցած ընտրությունները, ըստ նրա, ցույց են տալիս, որ Վրաստանի ժողովրուրդը պատրաստ է փոփոխությունների:

Թողնել պատասխան

Back to top button