Տնտեսական

Թյուրըմբռնում, որը «Թամարա» ՍՊԸ- ին վնաս պատճառեց

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող «Վիտանի» սփրեդը մանրէաբանական պահանջների խախտումներ ունի:
Ընկերության անվանումը, սակայն, սպառողի եւ լրատվամիջոցների կողմից թյուրընկալման տեղիք է տվել, քանի որ «Թամարա եւ Անի» ընկերության «մեղքը» վերագրվել է «Թամարա» եւ «Անի» ընկերություններին առանձին առանձին:
«Թամարա» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոքր- ինչ վրդովված, փոքր- ինչ մտահոգ պարզաբանում էր, որ խախտումներ են հայտնաբերվել ոչ թե «Թամարա» ընկերության արտադրած կաթնամթերքի մեջ, այլ միեւնույն չակերտների մեջ առնված «Թամարա և Անի» կազմակերպության արտադրած սփրեդի մեջ:
«Թամարան», բանախոսի հավաստմամբ, ոչ միայն սփրեդ չի արտադրում, այլև հայտնվել է ծանր վիճակում։
«Սխալ տեղեկատվության հետևանքով ընկերության իրացման ծավալները կրճատվել են շուրջ քառասուն տոկոսով»,- դժգոհեց նա:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button