ԿարևորՏնտեսական

Ինչպե՞ս են մեր երկրում հաշմանդամության կարգ ստանում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը Հայաստանի մարզերում ուսումնասիրություններ է կատարել, թե ինչպես են քաղաքցիները մեր երկրում ստանում հաշմանդամության այս կամ այն աստիճանը: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հանդիպել են զարհուրելի դեպքերի ու փաստերի: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին Տիգրան Սարգսյանը հանձնարարել է կադրային փոփոխություններ իրականացնել, անհապաղ աշխատանքից ազատել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին:
Խորհրդակցություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կատարած աշխատանքների վերաբերյալ: Խորհրդակցությունն անցկացնում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հանդիպումը պատահական չէր, քաղաքացիների դժգոհությունները հաշմանդամության կարգ ստանալու վերաբերյալ, արդյունքներ ի վերջո տալիս են:
Հայաստանում տարեկան շուրջ 65 հազար քաղաքացի գումար է տալիս հաշմադամության կարգ ստանալու համար: Վարչապետի վերահսկողության ծառայությունն ուսումնասիրություններ է կատարել ոլորտում և «զարհուրելի դեպքերի ու փաստերի»հանդիպել:

Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյան. «ԲՍՓ գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ, ընդորում ռիսկերը հավասարապես առկա են ինչպես բուժհաստատություններում, որտեղ 086 ձևը տրամադրելուց պահանջում են 20 հազարական դրամ, այնպես էլ ԲՍՓ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15-30 հազար դրամ: Իսկ հաշմանդամության բացակայության դեպքում դրական որոշման համար՝ 150-200 հազար դրամ»:

Հաշմանդամության հիմնականում 3-րդ խումբ կարելի է ձեռքբերել այն դեպքում, եթե քաղաքացին կհամաձայնի կենսաթոշակի առաջին ամսվա գումարը հանձնել հանձնաժողովին: Վերահսկողական ծառայությունը անձամբ է պարզել այն իրողությունը, ինչից տարիներ շարունակ դժգոհում են քաղաքացիները, հաշմանդամները շատ հաճախ են զրկվում հաշմանադմության կարգից՝ ԲՍՓ-ին գումար չտրամադրելու պատճառով: Իրավական ակտերի պահանջների խախտումներ ևս հայտնաբերվել են:  «ԲՍՓ և հաշմանդամության տրամադրման գործառույթներում առկա են բարձր կոռուպցիոն ռիսկեր, որոնք պայմանավորված են ինչպես օրենսդրական, այնպես էլ կազմակերպչական բնույթի բացթողումներով»:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանն ասում է, որ խնդիրների համար պատասխանատու են բոլորը՝ սկսած իրենից, մինչև շարքային աշխատողներ: Ոլորտի պատասխանատուն խոստանում է բարձրացրած հարցերի վերաբերյալ ծառայողական քննություն իրականացնել, կատարել օրենսդրական ու իրավական փոփոխություններ: Բնական է, որ շատ հաճախ են այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյաների ու ընդհանրապես կառավարության մասին քաղաքացիները կարծքիներ են ձևավորում վերը նշված երևույթների հետ առնչվելուց հետո: Հենց սա է, որ անհանգստացնում է հանրապետության վարչապետին,
«Մեր քաղաքացիները մեր մասին, ձեր մասին կարծիք են կամզում՝ շփվելով չինովնիկի հետ տեղերում: Եվ հիմա վերահսկողական ծառայությունը զեկուցում է, որ կաշառակերությունը հաշմանդամության խումբ ստանալու ոլորտում համատարած է, հասկանու՞մ եք: Կան բացառություններ, կան պաշկեշտ աշխատողներ համակարգում, մի քանի մարզերում մենք հանդիպել ենք այդպիսի դեպքերի հետ, բայց դա օրինաչափություն չի: ոլորդ փորձառու մասնագետներ եք, ինչո՞ւ չեք ահազանգում, չէ՞ որ կառավարությունն այս խնդիրը դրել է: Դա ինձ ուղղակի զայրացնում է, և սա հանդուժել չի կարելի: Առաջին հերթին անհրաժեշտ են կադրային փոփոխություններ»:
Տիգրան Սարգսյանը աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, հանձնարարեց.
«Ես պահանջում եմ ձեզանից պարոն նախարար, անհապաղ կադրային փոփոխություններ իրականացնել: Ծառայության ղեկավարը, որ տարիներ շարունակ ռիսկերի հետ առնչվումէ մի անգամ չի ահազանգել, անհապաղ պետք է հեռացվի աշխատանքից: Նյութերը վերահսկողական ծառայողության վերցրեք և բոլոր այն կետերում, որտեղ կան այսպիսի կաշառակերության դեպքեր, իրականացրեք կադրային փոփոխություններ: Ազնիվ, պարկեշտ մարդիկ ուզում են աշխատանք ունենանլ ՀՀ-ում, էդ մարդկանց հնարավորություն չենք տալիս, որ գան, աշխատեն, ազատվեք էդ մարդակցից, որ մեզ հավատան»:

Թողնել պատասխան

Back to top button