Քաղաքական

Գերմանիայի դեսպանին հատկապես գոհացրել է եղանակը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելն այսօր լրագրողների հետ իր առաջին հանդիպումն ունեցավ Մամուլի ազգային ակումբում։
Ուղիղ 22 տարի առաջ՝ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին կայացավ երկու գերմանական պետությունենների Գերմանիայի Դաշնային  և դեմոկրատական հանրապետությունների վերամիավորումը:  Ըստ դիվանագետի՝ երկաթե վարագույրով 40 տարուց ավելի բաժանված Գերմանիայի վերամիավորումը այն օրերին անհավատալի էր և ուրախալի , քանի որ վերամիավորվեց ոչ միայն երկիրը, այլ նաև ժողովուրդը:
Գերմանացի դիվանագետը խոստովանեց, որ իր առաջին տպավորությունները մեր երկրից շատ դրական են, և այս պարագայում նրան գոհացրել է հատկապես եղանակը: Նրան գրավել է նաև մեր բաց հասարակությունը, ժողովրդի ակտիվ կյանքը, երիտասարդությունը:
Անդրադառնալով հայ- գերմանական հարաբերություններին՝ Ռայներ Մորելը դրանք բնութագրեց որպես գերազանց և այս վիճակը 20 տարիների համատեղ աշխատանքի արդյունք է: Ըստ դեսպանի՝ առկա է երկկողմ կապերի էլ ավելի սերտացման միտումներ տարբեր ուղղություններով: Քաղաքական շփումները կրում են ակտիվ բնույթ, իսկ առևտրային շրջանառությունը բավականին խոստումնալից է. ծավալներն անցյալ տարի հատել են 250 մլն եվրոյի սահմանը:
Դեսպան Մորելը նշեց, որ իր երկիրը համարվում է Հայաստանի խոշոր եվրոպական գործընկերից: Ըստ նրա՝ ներդրումներ իրականացնելուց առաջ գերմանական ընկերությունները, որպես կանոն, հաստատում են առևտրային կապեր, և եթե դրանք հաջողվում են, հետևում եմ ներդրումները:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նորանշանակ դիվանագետը անդրադարձել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձման և հետևած խրախուսման պաշտոնական Բաքվի քայլերին, որակելով դրանք որպես միջազգային բոլոր չաձանիշներին հակասող:
Մորելր նշեց, որ ոճրագործի արտահանձնումը անհասկանալի և անընդունելի է, իսկ Սաֆարովի խրախուսմամբ Ադրբեջանը հարված հասցրեց սեփական հեղինակությանը:

 

Թողնել պատասխան

Back to top button