Սպորտ

Հայերն ուժեղ էին թեթեւ քաշայինում

Արամ Մանուկյան

«Ռադիոլուր»- ի համար

Վանաձոր

 

Վանաձորում մեկնարկեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները։

Այսօր մեդալներ խաղարկվեցին 55կգ, 66 կգ, 84 կգ եւ 120 կգ քաշային կարգերում։ Մեր մարզիկները հաջող հանդես եկան հատկապես թեթեւ քաշային կարգերում։
Մասնավորապես՝ ամփողջովին հայկական էր 55 կգ քաշայինի եզրափակիչը, որտեղ Գարիկ Բարսեղյանի հետ դժվարին պայքարում հաղթանակ տարավ Միհրան Ջաբուրյանը։ 66 կգ. քաշայինում էլ  հաղթանակը Դավիթ Ափոյանինն էր։

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button