Հասարակություն

«Սիվիլիթասի» փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացնելու

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»
Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և «Սիվիլիթասի» գործում որպես մեղադրյալ ներգրավելու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի Աժ ներկայացրած միջնորդությունը իրավական տեսանկյունից տարօրինակ է թվում հիմնադրամի փաստաբաններին:
Իրավական հիմնավորում չկա, մեղադրանքն անհեթեթություն է, սակայն չի բացառվում, որ Հայաստանում նախկին արտգործնախարարին դատապարտեն 20 տարվա ազատազրկման «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբան, «Սիվիլիթասի» ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն էլ նշեց, որ հիմնադրամը պատրաստվում է վճռաբեկ դատարանում բողոքարկել «Սիվիլիթասի» բարի համբավը ոտնահարելու, քրեական գործ հարուցելու  մասին ԱԱԾ քննչական վարչության որոշումը, «կրկին մերժում ստանալու դեպքում հարցը կտեղափոխենք միջազգային դատարան»,- ասաց նա:
Միջազգային քրեական իրավունքի մասնագետ Նիքոլաս Գույումջյանն էլ այսօր լրագրողներին ասաց, որ «որեւէ մեկին անհնար է փողերի յուրացման մեջ մեղադրանք ներկայացնել առանց այդ գումարները նրան վստահողի կողմից մեղադրանքի առկայության»:

 

Թողնել պատասխան

Back to top button