ԿարևորՄիջազգային

Սահակաշվիլին հայտարարեց իր ղեկավարած ուժի պարտության մասին, այն դառնում է ընդդիմություն

«Վրաստանի ազգային շարժումը այսուհետ դառնում է ընդդիմություն»,-  հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլն  իր  ուղերձում՝ ընդունելով իր ղեկավարած քաղաքական ուժի պարտությունը խորհրդարանական ընտրություններում:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալաները անակնկալ են եղել «Քրսիտոնեա-դեմոկրատական միություն» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Գեորգի Թարգամաձեի համար:
Թարգամաձեի դաշինքին ձայն է տվել ընտրողների 2.31 տոկոսը, ավելին՝ նախընտրական դաշինքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկանածուները նույնպես չեն ստացել հաղթական քվեներ:
«ԿԸՀ արդայունքները, չնայած, որ դեռ վերջնական չեն, այդուամենայնիվ, հիմք են տալիս եզրակացնելու, որ արդյունքները  լավատեսական երանգներ չեն պարունակում»,- ասել է այս դաշինքի մյուս ներկայացուցիչ Վեպխվաձեն:
Եվ այսպես՝ ԿԸՀ վերջին հայատրարության համաձայն, որը հրապարակվել է ժամ առաջ՝ 25.17 տոկոս ձայների հաշվման արդյունքում հետևյալ պատկերն է.

Բիձինա Իվանաշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը ստացել է ընտրողների 53.79 տոկոսը, Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը 41.51 տոկոս։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը:

Թողնել պատասխան

Back to top button