ԿարևորՄիջազգային

Օբամայի հաղթանակին հավատում է ամերիկացիների 53 տոկոսը

Վաշինգտոնյան «Հիլ» թերթի անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը համոզված է, որ նոյեմբերի 6-ին սպասվող ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ է տանելու գործող նախագահ Բարաք Օբաման: , իսկ նրա մրցակցի` Միթ Ռոմնիի հաղթանակին հավատում է հարցվածների 41 տոկոսը: Սա խոսում է այն մասին, որ սեպտեմբերի 3-7-ը Շառլոտում անցակցված Դեմոկրատական կուսակցության համագումարը ընտրողների շրջանում վստահություն է առաջացրել նախագահի հաղթանակի նկատմամբ: Համագումարից անմիջապես առաջ Օբամայի հաղթնակին չէր կասկածում ընտրողների ընդամենը 43: Ռոմնիի պարագայում այդ թիվը կազմում էր 46 տոկոս: Հարցվածների ուղիղ կեսի կարծիքով գործող նախագահի և Դեմոկրատական կուսակցության քարզարշավն ավելի լավն է: Մինչդեռ Հանրապետականների օգտին այս հարցում դրական է արտահայտվել 41 տոկոսը: Փորձագետների կարծիքով հիմա շատ բան կախված կլինի առաջիկա դեբատներից, որոնք կանցկացվել նախագահի թեկանածուների մասնակցությամբ: Առաջին բանավեճը, որի թեման նվիրված է ներքաղաքական խնդիրներին, տեղի կունենա չորեքշաբթի Դենվերում: Հարցվածների 82 տոկոսն ասել է, որ պատրաստվում է հետևել դրան:

Թողնել պատասխան

Back to top button