ԿարևորՄիջազգային

Վրաց ընդդիմությունն առջեւում է 57,13%-ով

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր «Վրացական երազանք» բլոկը ձայների 10%-ի հաշվարկից հետո հավաքել է 57.13%, իսկ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժումը»՝ 38.14%: Նախնական տվյալներով, մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմությունը եւս առավելություն ունի: 27-ում հաղթում է ընդդիմությունը, 25-ում՝ իշխող կուսակցությունը, 21 ընտրատարածքից էլ դեռ տեղեկություն չկա:

Նախագահ Միախեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժումը» համամասնական ընտրակարգով հավաքել է 38.14 տոկոս: Իսկ մեծամասնական ընտրակարգով նրա ներկայացուցիչները հաղթում են 25 ընտրատարածքներում: Նշենք, որ նախօրիեն Վրաստանում տեղի են ունեցել խարհրդարանական ընտրություններ: 150 պատգամավորներից 77-ը պետք է ընտրվեն կուսակացական ցուցակներով, իսկ 73 մեծամասնական ընտրակարգով: Խորհրդարանական մրցապայքարում կուսակցական մանդատների համար պայքարում էին երկու բլոկ և 14 կուսակցություն:

Նրանք կանցնեն խորհրդարան, եթե հավաքեն ընտրողների 5 տոկոսի ձայնը: Վրացական խորհրդարանական ընտրություններն այս տարի մեծ հետաքրքություն են առաջացնում, քանի որ արդեն հաջորդ տարի նախագահական ընտրություններից հետո երկրում կփոխվի քաղաքական հասարակական կարգը, որում խորհրդարանն ու վարչապետը կստանան զգալիորեն ավելի մեծ լիազորություններ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button