ԿարևորՔաղաքական

Վարդան Օսկանյանը զրկվեց անձեռնմխելիությունից (Ֆոտոշարք)

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Խորհրդարանը  ձայների 64  կողմ, 6 դեմ եւ մեկ անվավեր հարաբերակցությամբ քիչ առաջ համաձայնություն տվեց գլխավոր դատախազի միջնորդությանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին  անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործում որպես  մեղադրյալ  ներգրավելու հարցի վերաբերյալ: Ըստ ԱԺ կանոնակարգ  — օրենքի, հիշեցնենք,  պատգամավորին կալանավորելու կամ որպես  մեղադրյալ ներգրավելու  միջնորդագրին  համաձայնություն տալու մասին ԱԺ  որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցում  է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Այս քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր: Ըստ նախապես հնշեցրած դիրքորոշումների՝ գլխավոր դատախազի միջնորդությունը պաշտպանել են կոալիցիոն երկու կուսակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Մյուս  չորս խմբակցությունները ՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը,  «Ժառանգությունն»  ու ՀՅԴ-ն բոյկոտել են քվեարկությունը:

Քվեարկությանը նախորդած քննարկման ժամանակ խորհրդարանական կուսկացությունները ներկայացրեցին այն հիմնավորումները, որոնցով պատրաստվում էին պաշտպանել կամ մերժել գլխավոր դատախազի միջնորդությունը: Մերժումն, իհարկե, արտահայտվեց ոչ  թե դեմ քվերակելով, այլ ՝ քվերակությանը չմասնակցելով: Դեռ երեկ «Բարգավաճ Հայաստանն» ու Դաշնակցությունն էին հայտարարել, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Այսօր նույն դիրքորոշումը հայտնեցին ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:

ՀԱԿ-ը որևէ վստահություն չի տածում գլխավոր դատախազի մասնագիտական ու բարոյական որակների նկատմամբ

ասաց ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը, հայտարարելով, որ  խմբակցությունն ամբողջ կազմով չի մասնակցի քվեարկությանը:

«Ժառանգությունը» նույնպես , սակայն մինչ այդ մասին հայտարարելը խմբակցությանը ղեկավարը  կոչ արեց գլխավոր դատախազին հետ վերցնել միջնորդագիրը: «Մենք առաջարկում ենք ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին կամ հետ վերցնել այս միջնորդությունը,   կամ էլ խորհրդարան գալ բոլոր 131 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նոր միջնորդագրով»։ Հակառակ դեպքում, Ժառանգությունը կբոյկոտի քվերակությունը՝ ասաց խմբակցության ղեկավարը ու քանի որ խորհրդարանական մեծամասնությունը չանսաց միջնորդագիրը հետ վերցենոլւ հորդորին , Ժառանգությունն այդպես էլ վարվեց ու չմասնակցեց քվեարկությանը: Քվեարկությանը մասնակցելու որոշում այսպիսով կայացրել էին խորհրդարանական երկու կոալիցիոն ուժերը:  ՕԵԿ-ը որոշել էր քվեարկել, բայց  ազատ,  այսպես հայտարարեց  ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: «Եվ թող չթվա, թե սա նշանակում է ընկածին խփել: Կան հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն: ՕԵԿ-ը, որպես կոալիցիոն ուժ որոշել է մասնակցել քվեարակությանը, մեր պատգամավորներն ազատ են իրենց դիքորոշման արտահայտման մեջ»: ՀՀԿ-ն նույնպես կողմակից էր, որ հարցերը պարզաբանում ստանան իրավապահների կողմից: Հանրապետականներից մի քանիսն անգամ ասացին, որ անձամբ Օսկանյանին հավատում են, բայց նույնը չեն կարող պարտադրել իրավապահներին: Սա, մասնավորապես Խոսրով Հարությունյանի դիրքրոշումն էր: Իրավապահները շարունակում են կասկածել , դատախազը պնդել միջնորդությունը: Եզրափակիչ ելույթում Աղվան Հովսեփյանն ասաց, որ Վարդան Օսկանյանը երեկ անդրադառնալով իր հասցեին հնչեցրած մեղադարանքներին, ավելի շատ հուզական պատասխաններ տվեց ու հեռացավ իրավական հարթությունից: Դատախազը հերթական անգամ կրկնեց, որ միջնորդությունը ենթադրում է զրկում պատգամավորական անձեռնմխելիությունից, բայց՝ ոչ պատգամավորական մանդատից: Նպատակը, ըստ դատախազի , օբյեկտիվ ու բազմակողմանի քննության ապահովումն է և չունի քաղաքական ենթատեքստ:

 

«Միջնորդագրի ներկայացումը քաղաքական երանգ չի պարունակում այն պարզ պատճառով, որ պատգամավորին կալանավորելու մասին համաձայնության հարց չի դրվում: Նա չի ձերբակալվում, իր պատգամավորական մանդատից չի զրկվում»:

 

                                                                                              Աղվան Հովսեփյան

Ի դեպ, եզրափակիչ ելույթի իր իրավունքից չօգտվեց ինքը՝ Վարդան Օսկանյանը: Քննարկման ավարտից հետո, չսպասելով քվերակության արդյուքներին, նա լքեց Ազգային ժողովի շենքը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասելով, թե արդյունքներն իր համար կանխատեսելի են:

Թողնել պատասխան

Back to top button