ԿարևորՀասարակություն

Սոցապ նախարարն այսօր ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ամփոփել է պաշտոնավարման 100 օրն ու մանրամասնորեն ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության երեք գերակա խնդիրները՝ կենսաթոշակային բարեփոխումների շարունականանության ապահովում, ինտեգրված սոցիալական ծառայության համակարգի  ներդրում և երեխաների իրավունքների պաշտպանության կանոնակարգում:  Արտեմ Ասատրյանը որևէ կերպ չի մեկնաբանել Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությսունը: Լրագրողները նախարարին առաջարկել են հինգ բալանոց սանդղակով գնահատել իրեն, վերջինս, սակայն, չի ցանկացել գնահատել իր գործունեությունը:

Երեք գերակա խնդիր, որոնք 2013թ առաջնային են լինելու աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության համար՝  կենսաթոշակային բարեփոխումների շարունականանության ապահովում, ինտեգրված սոցիւալական ծառայության համակարգի  ներդրում և երեխաների իրավունքների պաշտպանության կանոնակարգում:

Կենսաթոշակային բարեփոխումների ու պարտադիր կուտակային համակարգին անցենլու հետ կապված բազմաթիվ դժգոհություններ կան: Համակարգին այսպես ասենք ընդդիմադիրները հաճախ են նշում, որ շատ երկրներ են հրաժարվել ռեֆորմից, իբրև օրինակ նշվում է  Ռուսասատնի Դաշնությունը: Որքանո՞վ է Հայաստանը պատրաստ արմատակական բարեփոխումներին և որքանո՞վ են ՀՀ քաղաքացիները վստահում պետությանը: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար  Արտեմ Ասատրյանն ասում է, համակարգի անցմանը այլընտրանք չկա , նախարարը նաև տեղյակ չէ, թե որ երկիրն է  հրաժարվել պարտադիր կենսաթոշակային բարեփոխումներից.«ՀՀ հաշվի առնելով նաև ժողովրդագրական միտումները, բոլոր ռիսկերը, որոնք հաշվի են առնվել, այս համակարգին անցմանը այլընտրանք չկա: Կարծում եմ, որ վստահությունը մեր կատարած քայլերի և ներդրվող ենթակառուցվածքների արդյունքում պետք է ձևավորվի»:

Փորձնական ծրագիր է իրականացվում ինտեգրված սոցիալական համակարգին  ամբողջությամբ անցնելու համար:  Նոր համակարգի միջոցով  Մեկ պատուհանի սկզբունքի կիրառմամբ, քաղաքացիները բոլոր տեսակի սոցիալական պաշտպանության  ծրագրերից օգտվելու համար  անհրաժեշտ  դիմումները կգրեն  մեկ կետում  և ամենակարևորը նվազագույնի  կհասցվի  քաղաքացի ու տեսուչ շփումը: Գերակա է  նաև երեխաների իրավունքների պաշտպանությունը: Ամեն ինչ արվում է, որպեսզի երեխաները ընտանիքներում մեծանան: 2013թ հունվարի մեկից Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացվեց 2500 դրամով: Կառավարությունը նախատեսել է կրկնակի բարձրացնել նավազագույն աշխատավարձը, սակայն, դա  ժամանակի հարց է: Ցանկություն իհարկե կար շատ ավելին անելու, սակայն, «Բնական էր, որ այս պահին առաջին հերթին հաշվի ենք առնում մեր ֆինանսականբյուջետային հնարավորությունները»:

Տնային տնտեսությունների հետազոտությունների արդյունքներով աղքատությունը Հայաստանում 2011թ կազմել է  34,8 տոկոս: Նույն հետազոտությունը նաև նշում է, որ եթե կենսաթոշակներն ու  ընտանեկան նպաստները չհատկացվեին, ապա աղքատության մակարդակն ավելի քան 50 տոկոս կկազմեր.«Դա նշանակում է, որ ծրագերի արդյունավետությունը հատկապես աղքատ բնակչության  մասով բավականին հասեցական է, մասնավորապես ընտանեկան նպաստների մասով նույն հետազոտության տվյալները փաստում էին, որ միջոցների շուրջ 78 տոկոսն ուղղվում է աղքատներին»:

Այս օրերին բուռն քննարկման  առարկա է դարձել սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունը: Հիշեցնենք, որ Խաչիկյանին մեղադրում են պաշտոնաեական դիրքը չարաշահելու և  450 մլն դրամ հափշտակելու մեջ: Հնարավո՞ր էր արդյոք, որ  Վազգեն Խաչիկյանը խոշոր գումար յուրացներ  ու այդ մասին նախարարությունը չիմանար: Պարզվում է՝ հնարավոր էր, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքականությունը մշակող և քաղաքականության  իրականացումն ապահովող մեթոդական ղեկավարություն իրականացնող մարմին է: Սոցիալական ապահովության պետական ծառայությունը նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարչական հիմնարկ է, որն իրականացնում է ծառայությունների մատուցման աշխատանքները: Հետադարձ կապի մեխանզիմը քաղաքականություն մշակողի ու իրականացնող մարմնի միջև ժամանակին շատ ավելի թույլ էր,- բացատրում է նախարարը՝ միաժամանակ վստահեցնելով. «Այսօր, հաշվի առնելով իմ փորձառությունը՝  սոցիալական  ապահովության պետական ծառայությունում աշխատելու, ինձ համար շատ ավելի հասկանալի են այն խնդիրները, որոնք կան կամ կարող են լիենլ և դրանց կարգավորման մեխանիզմները: Իհարկե նաև նախարարի գիտությունն այստեղ չի կարող երկրորդային լինել»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը  զերծ մնաց խնդրի շուրջ որևէ գնահատական  հնչեցնելուց .«Ես մեկնաբանություն չունեմԻրավական դաշտում իրավական գնահատականենրևը տալիս են իրավապահ մարմինները: Այն խնդիրները, որոնք եղել են, և այն խնդիրները, որոնց մասին այս ընթացքում նշվել է, համակարգի առումով լուծումներ են ստացել, մնացած խնդիրները իրավապահ մարմինների գործառույթների շրջանակներում են: Ես իհարկե ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց»:

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/10/HASMIK-2-09.mp3

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button