ԿարևորՄիջազգային

Հունգարիայի վարչապետը Սաֆարովի արտահանձնումը ճիշտ քայլ է որակել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խորհրդարանում իր ելույթում  մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը «ճիշտ եւ ճիշտ» քայլ է որակել, որը թույլ է տվել Հունգարիային դուրս գալ ադրբեջանա- հայկական հակամարտությունից։

Ըստ politics.hu կայքի՝ վարչապետն այսպես արձագանքել է սոցիալիստական խմբակցության անդամ եւ նախկին արտգործնախարար Լասլո Կովաչայի քննադատական դիտողությանը։

«Մենք կանեինք նույնը, եթե հայն սպաներ ադրբեջանցուն։ Հունգարիան պետք է հետեւի իր սեփական շահերին, այլ ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի»,- ասել է Օրբանը։

Թողնել պատասխան

Back to top button