Քաղաքական

Երեք պատճառ, թե ինչու են Օսկանյանին զրկում անձեռնմխելիությունից

Լենա Բադեյան

«Ռադիոլուր»
 

Եթե Վարդան Օսկանյանին վերաբերող հարցն այսօր բոլորն ընկալում են իբրեւ քաղաքական պատվեր, ապա կա՞, արդյոք, որեւէ հարց, որի համար 10 տարի արտգործնախարար աշխատած Օսկանյանը պետք է պատասխան տա:

«Մեղադրել ինչ որ բանում կարելի է, երբ մարդը գործողություն է կատարել, իսկ Օսկանյանն իրականացրել է ղեկավարության ուղեգիծը»,- «Ռադիոլուրի» հարցին պատասխանելով այսօր նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը՝ հավելելով, թե քաղաքական տեսանկյունից շատ հարցեր ունի Օսկանյանին:

«Նոր ժամանակների» ղեկավարի համոզմամբ՝ Վարդան Օսկանյանը նախագահի ընտրություններում չի կարող հանդես գալ որպես առանձին թեկնածու, քանի որ քաղաքականապես շատ խոցելի է:
Իսկ թե ինչու են ցանկանում Վարդան Օսկանյանին զրկել պատգամավորական անձռնմխելիությունից, Արամ Կարապետյանի վերլուծություններով, դրա համար կա երեք սցենար՝
ամեն դեպքում իշխանությունը Օսկանյանին փորձում է դարձնել նախագահի թեկնածու,
ստիպում են «Բարգավաճ Հայաստանին» քաղաքականապես կողմնորոշվել, թե որ դաշտում է գործելու,
գոյություն ունի արտաքին գործոնը՝ ԲՀԿ- ի ռուսամետ ուղղության հետ կապված:

Ինչ զարգացում էլ որ ապագայում լինի, Արամ Կարապետյանի համոզմամբ, նման սցենարները առաջին հերթին վատ դրության մեջ են դնում երկիրը եւ վարկաբեկում այն:

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի ներքաղաքական դաշտում եւ կառավարությունում Արամ Կարապետյանը բացառապես կապում է նախագահի առաջիկա ընտրությունների հետ:
Ի դեպ՝ ընդդիմադիր այս գործիչը պատրաստվում է այս անգամ էլ առաջադրվել նախագահի թեկնածու, համոզված է. գրանցման հետ կապված կրկին խնդիրներ ունենալու է, զգուշացնում է, որ լրջորեն է պատրաստվել բոլոր հնարավոր խոչընդոտներին, բայց տեղյակ է նաեւ, որ իրեն չեզոքացնելու համար էլ են որոշ ուժերը պատրաստվել եւ շատ գումարներ ծախսել «կոմպրոմատներ» ձեռք բերելու համար:

Թողնել պատասխան

Back to top button