Տնտեսական

Աշնանային սեզոնին գյուղացիներին վարկեր կտրամադրեն

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության կենտրոնական գրասենյակում կնքվեց Փոքր և միջին գյուղական բիզնեսի զարգացմանն ուղղված փոխառության համաձայնագիրը: Այն ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարարության ներքո գործող Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրերի իրականացման գրասենյակի կոորդինատոր, կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ-ի տնօրեն Սերգեյ Վիրաբյանը և «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության խորհրդի նախագահ Արա Աղայանը:
Վերջինս նշեց, որ ստրագրված պայմանագիրը թույլ կտա աշնանային սեզոնի կտրվածքով ֆինանսավորել կազմակերպության շահառուներին առավել բարենպաստ պայմանններով:

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ-ի տնօրեն Սերգեյ Վիրաբյանը իր հերթին նկատեց, որ այս տարի մշակվել և ներդրվել է նոր ֆինանսավորման մեխանիզմներ և պրոդուկտներ վարկային կազմակերպությունների համար: Ֆինանսավորումը ապահովվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես ել ԱՄՆ դոլարով:
«Ժամկետները և արտոնյալ ժամկետները համապատասխանեցվել են մեր գործընկերների պահանջներին՝ ելնելով գյուղատնտեսության տարբեր ոլորտների պահանջներից»,- ասաց Սերգեյ Վիրաբյանը:

Թողնել պատասխան

Back to top button