Հասարակություն

Վրաստանում 9 ամսական երեխայի մահը՝ քաղաքական շահարկումների թեմա

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Թբիլիսի

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին սպանված 9 ամսական հայուհու` Բարբարա Ռաֆալյանցի մահը կապվում է քաղաքականության հետ. աղջնակի ծնողներն ասել են, որ իրենց բարեկամուհին ընդդիմության «Վրացական երազանք» դաշինքի ակտիվիստուհի է, որին բազմիցս սպառնացել են իշխանական Ազգային շարժման ակտիվիստները: Երեխայի մորաքույրը` Դալի Մեկերիշվիլին, ով հանդիսանում է դաշինքի համակարգողը, հայտարարել է, թե ով է իրեն սպառնացել իշխանական կուսակցությունից: «Ես չեմ կարող նրան մեղադրել երեխայի սպանության մեջ, բայց պետք է ասեմ, որ հենց նա է սպառնացել ինձ թողնել «Վրացական երազանքը» և պահանջել է ապահովել 10 ձայն Ազգային շարժման օգտին»:
Դեպքը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 30-ին Վրաստանի Կոլակի գյուղում: 9 ամսական Բարբարա Ռաֆալյանցը գտնվել է գինու տակառում: Երեխայի հայրը` Պավլե Ռաֆալյանցը ասել է, որ իր ընտանիքը քաղաքականության հետ կապ չունի, այդ պատճառով դժվարանում է տեղի ունեցածը գնահատել քաղաքական տեսանկյունից:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button