ԿարևորՄշակույթ

«Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը կներկայացնի «Compass» խումբը

«Մանկական Եվրատեսիլ-2012» հոբելյանական 10-րդ մրցույթում Հայաստանը կներկայացնելու է «Compass» խումբը իր «Sweetie baby» երգով:

Նախօրեին կայացած եզրափակիչ փուլում պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողի քվերակության արդյունքում (50/50 հարաբերակցությամբ) նախապատվությունը տրվել է «Compass» խումբին:  Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլ էին դեւրս եկել 17 ներկայացուցիչ: Խումբն ունի 4 անդամ: Տղաները հանդես են գալիս ռոք ժանրում: Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթն անցկացվելու է դեկտեմբերի 1-ին Ամստերդամում: «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելու է 12 պետություն.Հայաստան, Բելառուս, Բելգիա, Վրաստան, Մոլդովա, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Շվեդիա, Ուկրաինա, Իսրայել, Ալբանիա և Ադրբեջան: Ի դեպ, Իսրայելը, Ալբանիան եւ Ադրբեջանն առաջին անգամ կմասնակեն մրցույթին: Մրցույթն այս տարի կանցկացվի «Կոտրիր սառույցը» կարգախոսով:

Թողնել պատասխան

Back to top button