Քաղաքական

Ահարոն Ադիբեկյան.«Ես երբեք չեմ սխալվում»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Նախագահի առաջիկա ընտրությունների հետ կապված կանխատեսումներով այսօր կրկին հանդես է եկել «Սոցիոմետր» կետրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Ի դեպ՝ նա այսօր նաեւ պատասխանել է իր հասցեին հնչող մեղադրանքներին: Նշում է, որ իր կատարած հետազոտությունները արժանահավատ են. ուսումնասիրությունները սկսում է ընտրություններից 6 ամիս առաջ եւ 6-7 հարցում է իրականացնում: Դրանք համադրելուց հետո միայն անում է եզրակացություններ եւ ասում. «այդ պատճառով էլ երբեք չեմ սխալվում»: Նախորդ անգամ նա պատմել է, թե ընդդիմության միասնական թեկնածու ով կարող է լինել, այսօր նա անդրադարձել է իշխանամետ միասնական թեկնածուին, իսկ առաջիկայում կներկայացնի երրորդ հարցման արդյունքները, թե որ գործչի իմիջն է ամենաշատը ընկալվում հասարակության մեջ:

Նախագահի առաջիկա ընտրություններից հետո, Հայաստանն, ամենայն, հավանականությամբ, նոր նախագահ չի ունենալու՝ ընտրվելու ամենամեծ շանսերն այս պահին ունի Սերժ Սարգսյանը եւ նա շարունակելու է պաշտոնավարել: Կատարված հարցումներից հետո այս եզրակացությանն է եկել «Սոցիամետր» կետրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Իհարկե, սա միջանկյալ ուսումնասիրություն է, որտեղ հարցվողների ընդամենը 60 տոկոսն է իշխանամետ, եւ այդ 60 տոկոսից էլ ընդամենը 60 տոկոսն է այս պահին ակտիվ հետեւում քաղաքականությանը: Մնացածը՝ կողմնորոշվելու համար, սպասում են քարոզարշավի մեկնարկին: Այնպես որ դեռ ամեն ինչ կարող է փոխվել:

[pro-player width=’530′ height=’30’ type=’rtmp’]http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/10/011012adibekyan.mp3

Թողնել պատասխան

Back to top button