ԿարևորՀասարակություն

Հայաստանի զինված ուժերում զինվորի հերթական մահն է գրանցվել

Պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Հանրապետության սահմանների եւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում այսօր` ոչ մարտական պայմաններում զոհվել է Հայաստանի Զինված ուժերի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 1994 թվականին ծնված շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը: Պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Պատահարի մանրամասները հայրենի  պաշտպանական գերատեսչությունը խոստացել է հաղորդել քիչ ավելի ուշ:

Թողնել պատասխան

Back to top button