ԿարևորՏնտեսական

Թափոնները 70-90%-ով նվազեցնում են հողի բերրիությունը. բնապահպանների մտահոգությունը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Որքան Հայաստանի տնտեսական ցուցանիշերը հանքարդյունաբերության ոլորտի հաշվին աճում են, այաքան ավելի են լրջանում բնապահպանների մտահոգությունները մարդկանց առողջությանը եւ բնությանը հասցվող անդառնալի վնասների համար: Նրանք ընդգծում են այս դաշտը կարգավորող օրենքների թերի կողմերը` նաեւ դրանց վերագրելով առկա խնդիրները:
«Էկոլուր» կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանն ընդգծում է` բնապահպանության նախարարությունը փորձում է հնարավորինս բացառել հանքերի շահագործման հետեւանքով շրջակա միջավայրին հասցվելիք վնասը: Նախարար Արամ Հարությունյանն առաջարկում է առաջնորդվել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով: Սակայն, ըստ նույն այդ օրենքի, այն տարածքում, որտեղի բույսերն ու կենդանական աշխարհի ներկայացուցիչները գրանցված են Կարմիր գրքում, ընդհանրապես չի թույլատրվում հանք շահագործել: Դուրս է գալիս, որ  բնապահպանության նախարարությունն առաջնորդվում է օրենքի մի մասով` խախտելով նույն օրենքի մյուս կետը:
Օրենքների բացերի մասին սեփական դիտարկումներն ու համոզմունքն ունի նաեւ «Կանաչների» միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Նա պնդում է, որ հանքարդյունաբերողները պարտավոր են հարկեր եւ տուրքեր վճարել իրենց գործունեության հետեւանքով առաջացած թափոնների համար, որոնք լցվում են պոչամբարներ եւ ստեղծում մահաբեր լճեր: Հազարավոր տարիներ առաջ կուտակված պոչամբարն անգամ լուրջ սպառնալիք է մարդության համար, դրա համար հանքարդյունաբերության ծրագրի հետ մեկտեղ պետք է ներկայացնել նաև պոչամբարների ծրագիր:
«Պետք է հատուկ ծառայություն լինի, որը պարտավորվի մշտապես հետևել այդ պոչամբարներին անբարենպաստ կլիմայական պայմաններում և տեխնիկական միջադեպերի ժամանակ»,- ասաց Հակոբ Սանասարյանը: 

Նա հիշեցնում է տարբեր ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց` հանքարդյունաբերական թափոնները 70-90%-ով նվազեցնում են հողի բերրիությունը, առաջացնում  ամենատարբեր հիվանդություններ` անպտղությունից մինչեւ քաղցկեղ: Բաց վիճակում գտնվող պոչամբարներից առաջանում է ծծմբական թթու, որը հայտնվում է ջրում, տարածվում օդում եւ վնասում բնությանը:

Թողնել պատասխան

Back to top button