Մշակույթ

Գեւորգ Դեւրիկյանն այսօր կդառնա 75 տարեկան

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Ստեղծագորածկան հարուստ կենսագրություն, հագեցած աշխատանքային գործունեություն, գրական առատ հունձք.  ստեղծագործական կյանքը դեռ հետապնդում էր նրան, սակայն կյանքից հեռացավ, երբ դեռ չէր բոլորել 60 տարին։ Ծննդյան 75-ամյակի առիթով Հայաստանի գրողների միությունում այսօր հիշել ու արժևորել են արձակագիր, հրապարակախոս Գևորգ Դևրիկյանին։
Հրատարակչական ու խմբագրական աշխատնքի հարուստ և բեղմնավոր ճանապարհ էր անցել. սկիզբը «Երեկոյան Երևան» թերթն էր, ապա Մամուլի պետական կոմիտեն, հետո «Հայասատան», «Սովետական գրող», «Արևիկ» հրատարակչությունները, որտեղ գլխավորում էր ստեղծագործաական աշխատանքները։
Իսկ արձակագրի նրա տարերքը պատմագրությունն էր։ Գեղարվեստական առաջին ծավալուն վեպը «Վիրավոր կռունկ»-ն էր։ 1975 թվականին տպագրվեց Գևորգ Դևրիկյանի «Սրբացած հուշարձան» էսսեների ժողովածուն, 80-ին՝ «Մաքառում» պատմվածքների ժողովածուն, 1983-ին՝ «Տրդատ ճարտարապետ» պատմավեպը, 1987 թվականին լույս տեսավ Դևրիկյանի «Գոյամարատ» վեպը։
Բեղուն էր նրա գրիչը, իսկ ստղեծագործություները խորը գիտելիքների, հարուստ կուտակումների արդյունք, հիշում ու պատմում է գրող, լրագրող Վանիկ Սանթրյանը։
Գևորգ Դևրիկյանի գրական ժառանգության արժանի շարունակողը դարձավ նրա ավագ որդին՝ «Էջմիածին» հանդեսի գլխավոր խմբագիր, Մատենադարանի ավագ գիտաշխատող Վարդան Դևրիկյանը։ Դևրիկյան ընտանիքի ու անձամբ ավագ որդու՝ Վարդան Դևրիկյանի նախաձեռնությամբ Գևորգ Դևրիկյանի ծննդյան 75-րդ տարեդարձի շեմին լույս է տեսել «Հայոց մեծերը» գիրքը, որը լինելով հեղինակի վերջին գիրքը, միաժամանակ նրա անցած ստեղծագործական կյանքի յուրօրինակ հանրագումարն է նաև։
«Հորս գործերն ամբողջացնելն իմ բարոյական պարտքն եմ համարում»,-Ռադիոլուրի հետ զրույցում նշեց Վարդան Դևրիկյանը։

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button