Հասարակություն

Արցախում է Շվեյցարիայի խորհրդարանական պատվիրակությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը՝  համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի եւ Արցախի կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը Շվեյցարիան համարել է բարեկամ երկիր՝ բարձր գնահատելով նրա հավասարակշռված դիրքորոշումն ու մոտեցումները ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի հետ բազմակողմանի համագործակցության մեջ՝ այս գործընթացում առանձնակի կարեւորելով խորհրդարանների միջեւ կայուն կապերի եւ գործնական հարաբերությունների հաստատումը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի : Երկուստեք կարեւորվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, ԼՂՀ լիիրավ մասնակցությամբ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք :

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button