Տնտեսական

Հանձնաժողովը կպարզի արյան ճնշման եւ սրտի դեղերի թանկացման պատճառները

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր գերմանացի փորձագետների մասնակցությամբ Աղվերանւոմ հրավիրել է երկօրյա սեմինար՝ քննարկելու պետական գնումների ոլորտում առկա խնդիրները և ծանոթանալու Գերմանիայի հաջողված փորձին:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդգծել է, որ պետգնումների ոլորտը կարգավորելու և օրենսդրական բացերը լրացնելու նպատակով իրենք այժմ օրենսդրական նոր փաթեթի վրա են աշխատում:

Շաբոյանը պատասխանել է նաև սոցիալական մի շարք խնդիրներին առնչվող հարցերի` տեղեկացնելով, որ հանձնաժողովն ուսումնասիրություններ է անցկացնում` պարզելու, թե որտեղ և ում կողմից է իրացվել Հայաստան ներկրված գոմեշի միսը: Միաժամանակ հանձնաժողովը փորձում է պարզել նաև, թե որքանով են հիմնավոր սեպտեմբերի սկզբից հանրապետությունում սրտի և արյան ճնշման դեղերի թանկացումները:

Թողնել պատասխան

Back to top button