ԿարևորՀասարակություն

Հայաստանում երեխաների 40%- ն աղքատ է

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Հայ Օգնության միությունն արդեն տասնամյակներ շարունակ փորձում է օգնել  երեխաներին: Բացառությամբ 1918-1920թթ, ՀՕՄ-ն իր գործունեությունը ծավալել է արտերկրում: Արդեն քսան տարի է,  ինչ ՀՕՄ- ը տարբեր  ծրագրեր է իրականացնում՝ փորձելով ընտանիք վերադարձենլ երեխաներին:

4900 հովանավորների օգնությամբ 7428 ծնողազուրկ երեխա է հանգրվանել   նոր ընտանիքներում, Հայաստան է փոխանցվել  5 միլիոն 346 հազար 510 դոլար:  

ՀՕՄ- ի 20 ամյա արդյունքները ՀՀ- ում

Սեդա Պողոսյանը ՀՕՄ-ի Անգլիայի գրասենյակում արդեն երեսուն տարի է աշխատում: Հարյուրից  ավելի հայ երեխաներ Անգլիայի տարբեր քաղաքներում ընտանեկան ջերմություն է գտնում: Որդեգրել ցանկացող ծնողները սեռային խտրականություն չեն դնում, տարիքային որոշ սահմանափակումներ լինում էին։

«Թե հայերն են որդերգում, թե անգլիացիները, թե խառը զույգերը։ Սկզբում՝ 20 տարի առաջ, փոքր երեխաների էին որդերգում՝ երեք, չորս, հինգ տարեկան։ Վերջերս նաեւ ուսանողների են որդեգրում»,- ասում է նա:

Հայ Օգնության միության  Ծնողազուրկ երեխաների հովանավորության ծրագրի  20- ամյակին ընդառաջ ՀՕՄ- ն ամփոփում է  անցած քսան տարիների ընթացքում  իրականացրած աշխատանքները: 4900 հովանավորների օգնությամբ 7428 ծնողազուրկ երեխա է հանգրվանել   նոր ընտանիքներում: Այս ընթացքում Հայաստան է փոխանցվել  5 միլիոն 346 հազար 510 դոլար:

Հայաստանում երեխաները պետք է մեծանան ընտանիքներում

Պետությունը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է, որպեսզի երեխաները մեծանան ոչ թե մանկատներում, այլ ընտանիքներում: Մասնավորապես՝ պետական բյուջեի միջոցներով  ներդրվում է խնամատար ընտանիքների իսնտիտուտը:  23 ընտանիքներում 25 երեխաներ են բնակվում,   հիմնական խնդիրն այլ ծառայությունների ներմուծումն է, մասնավորապես, ցերեկային խնամքների կենտրոնների կազմակերպումը, որն արդեն իրականացվում է :

Գյումրիում և Երևանում՝ Աջափնյակում,  արդեն ցերեկային կենտրոններ են գործում: Պետությունն իրականացնում է նաև մանկատների բեռնափաթման ծրագիր: Որքանով այն արդոյւանվետ կլինի: Ոլորտի պատասխանատուն՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն արդյունավետությունը ոչ ֆինանսական ցուցանիշերով է չափում:

«Մանկատներում խնամվող երեխաների թվաքանակը,հատկապես պիտի նշեմ, ընդհանուր տիպի մանկատներում խնավող երեխաներինը նվազում է: Այստեղ առաջընթացը միանշանակ է։ Հաջորդ տարի ևս մեր համակարգում գործող ընդհանուր տիպի մեկ մանկատուն «լուծվում է»։ Փոխարենն այլընտրանքային ծառայություններ են ներդրվելու՝ ժամանակային օթևանների տրամադրման և ցերեկային խնամքի կազմակերպման համար»,- ասում է նա:

Արցախում մանկատներ չկան

«Արցախում չեն եղել, չկան ու չեն լինելու մանկատներ»,- ասում է ԼՂՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարիեն Նարիմանյանը։

Նա մշում է, որ պատերազմի արհավիրք տեսած արցախցին չի կարող առանց ծնողական խնամքի մնացած  երեխային թողնել մանկատանը։ 

 

Հայաստանում 7000 երեխա ապրում է անընդունելի, անմարդկային պայմաններում՝ ներքնահարկերում, հանրակացարաններում։ Եթե ամբողջ Հայաստանում աղքատության աստիճանը կազմում է 36.6%, երեխաների շրջանում այն 40% է

ՄԱԿ- ի 2008 թ. ուսումնասիրությունից

«Հայաստանի երեխաների 40 տոկոսն ապրում է աղքատության մեջ, ասում է  «Երեխաների պաշտպանության ցանց»-ի նախագահ Միրա Անտոնյանը`  ներկայացնելով «Երեխաների պաշտպանության ցանց»-ի գործունեության արդյունքներն ու առաջիկա ծրագրերը:
Նպատակն է բարեփոխումներ իրականացնել երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում: Միությունը տարածաշրջանային   է, ընդգրկում է Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Սերբիան, Սլովենիան, Ռումինիան:  Բոլոր երկրներում խնդիրները գրեթե նույնն են,- ասում է  Միրա Անտոնյանը։
«Աղքատության բարձր մակարդակ, հաստատություններում ապրող երեխաների դեռևս պահպանվող զգալի թիվ։ Բոլոր վերը թվարկած երկրներից միայն Սլովենիան է, որ  վերջացրել է հաստատությունների խնդիրը, այլևս ոչ մի երեխա Սլովենիայում չի գտնվում հաստատությունում, և դա շատ դրական օրինակ է»,- ասում է Անտոնյանը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 2008- ին կատարած ուսումնասիրությունների համաձայն՝  Հայաստանում 7000 երեխա ապրում է անընդունելի, անմարդկային պայմաններում՝ ներքնահարկերում, հանրակացարաններում: Եթե ամբողջ Հայաստանում աղքատության աստիճանը կազմում է 36.6%, երեխաների շրջանում այն 40% է:
Երեխաների աջակցության կենտրոնի նախագահ Միրա Անտոնյանի խոսքով՝ մանկական աղքատության մակարդակն ավելի  բարձր է Հայաստանի երկու մարզերում՝ Կոտայքում և Արարատում:
«Կոտայքի մարզը արդյունաբերական նախկին շրջան է համարվում, գործազրկության մակարդակը շատ բարձր է, գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունը` փոքր: Նախկին արդյունաբերական կենտրոն-քաղաքներում կենտրոնացած ընտանիքների մեծ մասն ապրում է հանրակացարաններում: Թե Կոտայքը, թե Արարատը դուրս են մնացել ուշադրությունից: Այնտեղ աջակցման ոչ մի ծառայություն չի գործում», երկու մարզերի աղքատության բարձր լինելու հանգամանքն այսպես է բացատրում Միրա Անտոնյանը, ով նաև նշում է, որ    ուսումնասիրությունը կատարվել է ճգնաժամին նախորդած շրջանում ու որպես սոցիոլոգ ընդգծում, որ այդ ցուցանիշները խորացել են։

Թողնել պատասխան

Back to top button