Քաղաքական

ԱԺ լրացուցիչ ընտրությունները դեկտեմբերի 2- ին

Թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում դեկտեմբերի 2- ին կանցկացվեն ԱԺ լրացուցիչ ընտրություններ։ Որոշումն այսօր ընդունել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորական տեղը թափուր է Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելուց հետո։ Նա հրաժարվեց պատգամավորական մանդատից իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետ։ Այստեղ հունիսի 17-ին պատգամավորի թիկնապահները դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ բուժծառայության մայոր Վահե Ավետյանը մահացել էր։

Թիվ 35 ընտրատարածքից պատգամավոր Սամվել Բալաանյանն էլ հրաժարվել էր մանդատից Գյումրիի քաղաքապետ ընտրվելուց հետ։

 

 

Թողնել պատասխան

Back to top button