Միջազգային

Միջազգային 61 կազմակերպություն կդիտարկի Վրաստանի ընտրությունները

ԵԽԽՎ 22 հոգանոց պատվիրակությունն այսօր ժամանել է Վրաստան: Լուկա Վոլոնտեի գլխավորած պատվիրակությունը հետևելու է հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին, նշված է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ։
Դրանոմւ նաեւ ասված է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու են ԵԱՀԿ ԽՎ, Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ-ի ԽՎ և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդները:

ԵԽԽՎ պատվիրակության վրացական այցն ավարտվելու է հոկտեմբերի 2-ին: Պատվիրակությունը Թբիլիսի էր ժամանել նաև սեպտեմբերի 11-12-ին`նախընտրական շրջանին հետևելու համար:
Վրաստանի ԿԸՀ տվյալներով` սեպտեմբերի 25-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների համար որպես դիտորդ գրանցվել է 61 միջազգային դիտորդական կազմակերպություն:

 

Լրագրողների գործունեությունը սահմանափակվում է

ԵԽԽՎ պատվիրակության վրացական այցն ավարտվելու է հոկտեմբերի 2-ին: Պատվիրակությունը Թբիլիսի էր ժամանել նաև սեպտեմբերի 11-12-ին`Վրաստանում նախընտրական շրջանին հետևելու համար:

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով` սեպտեմբերի 25-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների համար որպես դիտորդ գրանցվել է 61 միջազգային դիտորդական կազմակերպություն:

Լրագրողների միջազգային ֆեդերացիան մտահոգություն է հայտնել ընտրություններից առաջ լրագրողների գործունեությունը սահմանափակելու կապակցությամբ։
Ընտրությունների օրը կլինեն հատուկ սահմանափակ տարածքներ, որտեղ չեն կարողանա մուտք գործել լրագրողները: Վրացի լրագրողների անկախ միավորումը, որը հանդիսանում է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի դուստր կազմակերպությունը, ուշադրություն է հրավիրում լրագրողների նկատմամբ բռնության ավելի քան 50 դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել 2011 թ-ից սկսած:
Հայտնի է դարձել նաեւ, որ մի շարք մասնավոր լրատվամիջոցների հնարավորություն չի տրվել հեռարձակում իրականացնել ընտրատեղամասերից:

 

Թողնել պատասխան

Back to top button