Հասարակություն

«Ակադեմիա»- ի մրցանակակիրը ֆիզիկոս Վազգեն Սարգսյանն է

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ԳԱԱ- ում այսօր տեղի  ունեցել «Ակադեմիա» ամենամյա մրցանակաբաշխությունը: Հաղթող է ճանաչվել երիտասարդ գիտնական Վազգեն Սարգսյանը «Ոչ հավասարակշիռ պրոցեսների դերը ենթա-արգելքային էներգիաներով միաձուլման ռեակցիաներում և նոր ծան, գերծանր ու էկզոտիկ միջուկների ստացման ժամանակ» աշխատանքի համար:

2011- ին հիմնադրված «Ակադեմիա» մրցանակը երիտասարդ գիտնականներին խրախուսելու նպատակ ունի։ Ամեն տարի մրցանակաբաշխության համար ընտրվում է մեկ գիտական բնագավառ: Այս տարվա համար ընտրված ֆիզիկայի բնագավառում 6 մասնակիցներից էլ լագագույնն է ճանաչվել Վազգեն Սարգսյանը։
Մրցանակը նախատեսված է Ազդեցության գործակից ունեցող գրախոսվող գիտական ամսագրերում հրապարակված գիտական աշխատությունների համար, որոնք հրապարակվել են երիտասարդ հեղինակների կողմից մրցույթին նախորդող երկու տարիների ընթացքում:
ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մարևոսյանը նշեց, որ մրցույթի պահանջները բավականին խիստ են, դրա համար էլ իրենց աշխատանքները ընդամենը 6 երիտասարդ գիտնականներ են ներկայացրել:
Մրցանակակիր Վազգեն Սարգսյանն էլ ընդգծեց մրցանակաբաշխության կարևորությունը՝ նկատելով որ գնահատված լինելն ու նմանօրինակ մրցանակներն իսկապես խրախուսող են:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button