ԿարևորՏնտեսական

Ռոբերտ Մակարյան. Պտուղ-բանջարեղենի մթերման և իրացման ծավալներն ավելացել են

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

 

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ընդհանուր առմամբ գոհ է մթերման հետ կապված հիմնական աշխատանքներից: Նա նշում է, որ չնայած նախարարությունը որչևէ լծակներ չունի, միևնույնն է՝ իրենց հաջողվում է վերամշակող ընկերությունների հետ փոխհամաձայնության գալ: Պաշտոյան վստահեցնում է, որ այս տարի պտուղ-բանջարեղենի մթերման և իրացման ծավալներն ավելացել են: Ավելացել է նաև գյուղացիների հետ կնքվող պայմանագրերի թիվը.

«Կնքվել են 6900 պայմանագրեր, որոնցից 5900-ը խաղողի, մնացածը բանջարեղենի մասով: Որոշ ընկերություններ պայմանագրերը կնքում են հումքի գնման պահին: Սեպտմեբերի 27-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 21 հազար 435 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 12 628 տոննա ծիրան, 6 տոննա դեղձ, 3 հազար տոննա խաղող, 1100 տոննա կեռաս, 3200 տ պանջարեղեն: Համեմատության համար նշեմ, որ 2011-ի նույն ժամանակահատվածում արտահանվել է 11 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այս տարի համարյա կրկնակի արտահանման ծավալները աճել են»:

Նախկինում դեպքեր են եղել, երբ վերամշակող ընկերությունները տարիներով էին գյուղացիներին պարտք մնում: այսօր արդեն փոխնախարարի վստահեցմամբ, հարցը գրեթե լուծված է: Գյուղատնտեսության նախարարությունը լծակներ չունի, սակայն, վերամշակող ընկերությունները պարտավոր են մինչև այս տարվա նոյմբերի մեկը գյուղացիներին վճարել գումարները: Ի՞նչ մեթոդով է նախարարությունը համոզելու, որ սեփականատերերը գյուղացիներին պարտք չմնան.«բանակցությունների մեթոդով»:

Մոտ մեկ ամիս առաջ հնարապետության նախագահ Սերժ Սարգսյանը Արմավիրի մարզում խորհրդակցություն էր հրավիրել գյուղմթերք վերամշակող ընկերությունների ղեկավարների հետ: Նախագահը նշել էր, որ «Խաղողը 140 դրամից պակաս որեւէ մեկը չմթերի, իհարկե, խոսքը որակով խաղողի մասին է: Ընդ որում, գյուղացիներին փողը անմիջապես պետք է տալ»:

Խորհրդակցությունից հետո խաղող մթերող ընկերությունները գրեթե խնդիրներ չեն ստեղծում: Ինչու գյուղատնտեսության նախարարությունը մինչ խորհրդակցությունը ավելի վճռական քայլերի չէր դիմում:

Հարցի բովանդակության հետ Ռոբերտ Մակարյանը համամիտ չէ, նա ասաց, որ մթերման հետ կապված խնդիրները կլուծվեն առաջիկա հինգ տարիների համար հաստատվող ռազամավարության միջոցով: Այդուհանդերձ, ի՞նչ փոխվեց նախագահի միջամտությունից հետո.«Մոտավորապես 30-40 տոկոսով նախագահի խորհրդակցությունից հետո դեղձի ու լոլիկի մասով մթերման ծավալները աճեցին»:
Նախագահի միջամտությունը Գյուղատնտեսության փոխնախարարը բնական է համարում՝ հետևյալ պարզաբանմամբ՝ ոլորտը գերակա է հռչակված, ու նախագահի մշտական աջակցության և ուշադրության կենտրոնում է գտնվում:

Թողնել պատասխան

Back to top button