ԿարևորՄիջազգային

Ձերբակալվել է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի համահեղինակն ու պրոդյուսերը

«Մահմեդականների անմեղությունը»  ֆիլմի համահեղինակ և պրոդյուսեր Նակուլա Բասելի Նակուլան ձերբակալված է, գրում է BBC-ն: Այս մասին հայտնել են Լոս Անջելեսի դատախազությունից:

Նախնական վարկածի համաձայն, վերջինս է Սեմ Բեսիլ անվան տակ տեղադրել այս ֆիլմը Youtube-ում: Նա իր ընտանիքի անդամների հետ անհայտացել էր 10 օր առաջ և գտնվում էր հետախուզման մեջ: Նրան ձերբակալել են փորձաշրջանի պայմանները խախտելու համար: 2010 թ. նա բանկային քարտերով գողության համար դատապարտվել էր պայմանական ազատազրկման և այդ ընթացքում ինտերնետից օգտվելու իրավունք չուներ:

Այսօր դատարանը կուսումնասիրի նրան գրավի դիմաց ազատ արձակելու պայմանները, սակայն եթե հաստատվի նրա կապը տեսանյութի հետ, նա պետք է վերադառնա բանտ:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, ֆիլմի ռեժիսորը Ալան Ռոբերտսն է, ով հայտնի է պոռնոգրաֆիկ ժանրում իր աշխատանքներով: Այս պահին նրա գտնվելու վայրը ևս անհայտ է: Ֆիլմի մյուս համահեղինակ` Ջոզեֆ Նասրալլան և դերասանները համատեղ հաղորդագրություն են պատրաստվել, որում ասվում է, որ իրենք խաբված են, քանի որ ֆիլմը որևէ կապ չունի այն ֆիլմի հետ, որում իրենք են նկարահանվել, և Նակուլան ինքն է որոշ խոսակցություններ ավելացրել:

Ֆիլմը դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել աշխարհում: Բախումներ են եղել Եգիպտոսում, Լիբանանում, Լիբիայում, Յեմենում, կան զոհեր, այդ թվում Լիբանանում մահացել է ԱՄՆ դեսպանն ու դեսպանատան ևս 3 աշխատակից:

Թողնել պատասխան

Back to top button