Հասարակություն

Հայ երեխաների շրջանում բարձր է միջանձնային բռնության ցուցանիշը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մեծահասակների շրջանում գրանցված վաղաժամ մահացության դեպքերի 2/3-ը կապված է դեռահասության տարիքում ձևավորված առողջական վարքագծի հետ, ուստի դեռահասների առողջությունն ու նրանց վարքագիծը հանրային առողջապահության խնդիր  են ու պահանջում են շարունակական հետազոտություններ։


Աշխարհում ընդունված գնահատման եղանակներից է «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» հետազոտությունը։ Այս ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ- ի աջակցությամբ 2005-2007 թթ.- ին Հայաստանում առաջին անգամ պիլոտային հետազոտություն է իրականցվել «Արաբկիր» բժշկական համալիր-երխաների և դեռահասների առողջության ինստիտուտի նախաձեռնությամբ։
Վերջինը այսօր ներկայացրել է դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի ազգային նոր հետազոտության արդյունքները։ Հարցման թիրախը  11, 13 և 15 տարեկան 2833 դպրոցահասակ երեխաներ են՝ Հայաստանի բոլոր մարզերից։
Հայ դեռահասների շրջանում գրանցված ամենաբացասական ցուցանիշներից է համակարգչի ու հեռուստացույցի չարաշահումը։
Հայ երեխաներն ունեն ֆիզիկական ակտիվության էական պակաս։ Փոխարենը մեր երխաների շրջանում բարձր է միջանձնային բռնության ու փոխադարձ նվաստացումների ցուցանիշը։  44 երկրների ցանկում Հայստաանն այս ցուցանիշով առաջատարն է։ Տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ կռիվների մասնակից է դառնում տղաների 80 տոկոսը։
Չափազանց մտահոգող է , որ հայ դեռահասներն ունեն բավականին անառողջ սննդակարգ. չի նախաճաշում հարցվածների 45 տոկոսը, ավելի հաճախ չեն նախաճաշում աղջիկները։

Թողնել պատասխան

Back to top button