Մշակույթ

Դարձ առ գիրք փառատոնը մեկնարկելու է հոկտեմբերի 1-ին

Հոկտեմբերի 1-ին մեկնարկելու է «Դարձ առ գիրք» խորագրով գրքարվեստի միջազգային երրորդ փառատոնը` նպատակ ունենալով մեկ անգամ ևս արժևորել գիրքն ու ընթերցանությունը, մշակութային երկխոսությունների միջոցով կամրջել տարբեր ազգերի արվեստն ու մշակույթը, տեղեկացնում են  մշակույթի նախարարությունից: Փառատոնն անցկացվում է հայ գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո:

Փառատոնի կազմակերպիչն է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և «Հայ գրքի կենտրոն» մշակութային միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հոկտեմբերի 1-25-ը փառատոնն անցկացվելու է Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում և Հյուսիսային պողոտայում, ինչպես նաև քաղաքի այլ վայրերում:

Ծրագիրն իր մեջ ներառում է բազմաբնույթ միջոցառումներ և ակցիաներ. գրքի ցուցահանդես-վաճառք, սեմինար-քննարկումներ, դասախոսությունների շարք, կլոր սեղաններ՝ հայ և օտարազգի գրողների մասնակցությամբ, գրքերի շնորհանդեսներ, «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթների ընթերցանության շարք (ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ, բացօթյա ակցիաներ (գրաֆիտի, պատկերապատում, արվեստի ֆիլմերի գիշերային ցուցադրում), հոգևոր երաժշտության համերգ, նկարչական մրցույթ-ցուցահանդես, թատերականացված շոու՝ կենդանի տիկնիկների մասնակցությամբ և այլն:

Թողնել պատասխան

Back to top button