ԿարևորՔաղաքական

ԲՀԿ- ն Օսկանյանին ներկայացված մեղադրանքները անհիմն է որակում

ԲՀԿ- ն իր այսօր կայացած քաղաքական խորհրդի նիստում աջակցություն է հայտնել Վարդան Օսկանյանին, նրա դեմ դատախազության ձեռնարկած քայլերը որակել հետապնդում եւ խոստացել երկուշաբթի օրը ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից  Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ»,- ասված է ԲՀԿ այսօր տարածած հայտարարության մեջ:
Կուսակցությունում գլխավոր դատախազի միջնորդագում ներկայացված մեղադրանքները որակված են անհիմն ու իրավական հիմնավորում չունեցող։

«Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն  գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը: «Բարգավաճ Հայաստան»-ը իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին և պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը»,- ասված է հայտարարության մեջ:

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու

Թողնել պատասխան

Back to top button