ԿարևորՀասարակություն

Անդրադարձ` հայկական հեռուստաեթերի բովանդակությունը` գիտական տեսանկյունից

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանի հասարակության տարբեր շերտերի կողմից պարբերաբար բողոքներ են հնչում սերիալների և ընդհանրապես հեռուստաեթերի դեմ, սակայն հասարակությունը հեռուստաընկերությունների այդ հակահասարակական գործունեության վրա ազդելու լծակներ չունի: Թեման վերջին շրջանում քննարկումների լուրջ առարկա է դարձել:

Կարծիքները շատ տարբեր են ու հաճախ հակասական: Այդ իսկ պատճառով խնդիրը ուսումնասիրելով նաև գիտականորեն, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտն ու ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն այսօր կլոր-սեղան քննարկման ձևաչափով այն ներկայացրել են գիտական տեսանկյունից:

Ինչպես քննարկմանը նշել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների բաժնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը, այն, ինչ ցուցադրվում է հեռուստատեսությամբ հեռուստադիտողի մոտ առաջացնում է վարքի կրկնօրինակում և դա արդեն իսկ ապացուցված է նաև գիտականորեն:

Թողնել պատասխան

Back to top button