Սպորտ

ՖԻՖԱ-ն հաստատել է Բրազիլիայի Աշխարհի 2014թ. հանդիպումների ժամերը

ՖԻՖԱ-ն հաստատել է Բրազիլիայի Աշխարհի 2014թ. հանդիպումների ժամերը:

Բացման հանդիսավոր արարողությունը կսկսվի հունիսի 12-ին, Սան-Պաուլու քաղաքում տեղական ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին):

Խմբային փուլի խաղերը կանցկացվեն տեղական ժամանակով 13.00, 16.00, 17.00, 18.00, 19.00 և 21.00-ին: 1/8 և 1/4 եզրափակիչների խաղերը կսկսվեն 13.00 և 17.00-ին: Կիսաեզրափակիչները կխաղարկվեն 17.00-ին տեղական ժամանակով իսկ եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 13-ին, «Մարականա» մարզադաշտում` 16.00-ին: Հայտնում է xsport.am կայքը:

Թողնել պատասխան

Back to top button