Հասարակություն

Փոստանջյանին չեն թույլատրել հանդիպել Չախալյանի հետ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ «Սարդարապատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձել են Վահագն Չախալյանի գործին` նկատելով, որ Վրաստանի վերջին օրերի բանտային սկանդալը թույլ է տալիս ենթադրել, թե որքան առավել ծանր կտտանքների կարող է ենթարկվված լինել ջավախահայ գործիչը, ով 2010 թվականին վրաց իշխանությունների կողմից ձերբակալվել եւ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Բանախոսներն այսօր կրկին համոզված պնդել են, որ Չախալյանը դատապարտվել է իր հասարակական-քաղաքական գործունեության համար եւ նրա նկատմամբ հալածանքն ու դատապարտումը կրում էր քաղաքական բնույթ:

Զարուհի Փոստանջյանը վերջերս է եղել Վրաստանում: Նրան թույլ չեն տվել հանդիպել Չախալյանի հետ: Ըստ պատգամավորի` Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարեւոր են, քանի որ, կարծում է, որքան ժողովրդավարական լինի Վրաստանը, այնքան այնտեղ կհարգվեն ջավախքահայության իրավունքները: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` այս խնդրում պետք է քայլեր կատարի նաեւ Հայաստանի իշխանությունը։

«Սարդարապատ» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանի խոսքով` Վրաստանի իշխանությունների գործունեության մեջ զարմանալի բան չկա, սակայն նա անհասկանալի է համարում, որ անգործություն կա Հայաստանի իշխանությունների մոտ: Ինչպես ընդդիմադիր պատգամավորը Զարուհի Փոստանջյանը, այնպես էլ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը համոզված է, որ ջավախքահայության շրջանում գոյություն ունեցող բազում խնդիրների պատճառը նաեւ այդ անգործությունն է:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button