ԿարևորՔաղաքական

Վարդան Օսկանյան.Պատգամավորական անձեռնմխելիությունից իրեն զրկելու միջնորդագիրը`քաղաքական պատվեր

Վարդան Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատգամավորական անձեռնմխելիությունից իրեն զրկելու միջնորդագիրը՝ միանշանակորեն համարելով քաղաքական պատվեր։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Առաջին օրվանից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հարուցեց քրեական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված գործը զուրկ էր որևէ իրավաբանական բովանդակությունից: Ես պաշտոնապես դեռ չեմ ստացել անձեռնմխելիությունից ինձ զրկելու միջնորդագիրը, ուստի չեմ ուզում ենթադրել՝ կոնկրետ ինչ մեղադրանք է լինելու: Մինչ այժմ խոսքը եղել է «փողերի լվացման», «հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու» կամ «գումար յուրացնելու» մասին: Անկախ նրանից, թե այս անգամ ինչ մեղադրանք են նախատեսել ինձ համար, դա որևէ իրավական հիմք չի կարող ունենալ: Ինձ համար սա քաղաքական պայքարի նոր հանգրվան է»,- իր հայտարարության մեջ ասել է Վարդան Օսկանյանը:

Թողնել պատասխան

Back to top button