ԿարևորՔաղաքական

Մանդատից զրկելը քաղաքական ենթատե՞քստ, թե՞ սահմանադրական պահանջ

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

«Վարդան Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացքում քաղաքական ենթատեքստ կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը` անդրադառնալով գլխավոր դատախազի` ԱԺ ներկայացրած միջնորդագրին, որով խնդրում է խորհրդարանի համաձայնությունը` Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ընգրկելու համար:

 

Վարդան Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացքում քաղաքական ենթատեքստ կա

 

Սոս Գիմիշյանն ասել է, որ դեմ է Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելուն, բայց կողմ է գործի քննությանը: «Եթե իրավապահները կասկածներ ունեն, ուրեմն խորհրդարանը պետք է թույլ տա, որ քրեական հետապնդումն իրականացվի` առանց անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու: Եթե ապացուցվի հանցագործ լինելը, անկախ նրա անունից, անկախ նրանից` ընդդիմադիր է, թե իշխանավոր, դուր է գալիս ինձ, թե ոչ, դատարանի վճռով թող ձերբակալվի»,-ասել է Սոս Գիմիշյանը: Նա հակված է կարծել, որ սա ոչ Օսկանյանի, ոչ էլ Բարգավաճ Հայաստան կուսկացության դեմ ուղղված չէ, ընդամենը քաղաքական հնարք է` նախագահական ընտրություններից առաջ:

«Կեղծ ընդդիմություն չասենք, պարզապես թեկնածու է ձևավորվում: Ես չեմ հավատում, որ պարոն Օսկանյանին կդատապարտեն: Եթե ապացուցվեն տարբեր ատյաններից հնչող մեղադրանքները, նա պետք է դատապարտվի ու կալանավորվի: Բայց ես համոզված եմ, որ դա տեղի չի ունենա: Մնում է մի բան, փր ար տեխնոլոգիա է, որի արդյունքում ձևավորվումէ երկրոդ տեղը գրավող թեկնածու: Համաձայնեցված գործողություններ են, թե ոչ, չեմ կարող ասել, որովհետև տեղյակ չեմ և չեմ էլ կարող լինել: Այս ամենն ավելի շատ նման է այսպիսի պրոցեսի»:

 

Գործը մանրակրկիտ ու համակողմանի քննելու համար Օսկանյանին մանդատից զրկելը պարտադիր սահմանադրական պահանջ է

 

«Գործը մանրակրկիտ ու համակողմանի քննելու համար Օսկանյանին մանդատից զրկելը պարտադիր սահմանադրական պահանջ է»,- իր հերթին ասել է նույն հանդիպմանը ներկա հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: Իսկ թե գործընթացի հիմքում քաղաքական ենթատեքստ կա, թե ոչ, պարզ կդառնա վերջում, գործի քննությունից հետո, հավելել է պատգամավորը:

«Հնարավոր է` այդ համակողմանի քննությունը պարոն Օսկանյանի օգտին ընթանա, քանի որ հնչում են մեղադրանքեր և այդ մեղադրանքները հերքող խոսքեր: Այս պահին քաղաքական ենթատեքստի մասին կարծիք չեմ կարող ասել: Կոնտրաստն այնքան մեծ է, որ կարծում եմ` պարզաբանումների կարիք կա»:

Թողնել պատասխան

Back to top button