Քաղաքական

Նմանվում է հաշվեհարդարի. ՌԱԿ ատենապետը Օսկանյանի գործի մասին

Լենա Բադեյան

«Ռադիոլուր»

Նախկին արտգործնախարար, այժմ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ քրեական գործում ներգրավելու դատախազության մտադրությունը եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակը մոտենում է եւ նմանվում հաշվեհարդարի, այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով ԲՀԿ- ական պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի նախաձեռնությանը։

Մի քանի ամիս է, ինչ Ռամկավար ազատական կուսակցությունը փորձում է ակտիվորեն մուտք գործել քաղաքական կյանք: Այս տարվա օգոստոսի 6-ին վերագրանցվելուց հետո քաղաքական ուժը միանգամից մասնակցեց ՏԻՄ ընտրություններին: «Գրանցեցինք մոտ 40 տոկոսի հաջողություն եւ առայժմ գոհ ենք արդյունքներից»,- ասաց Հակոբ Ավետիքյանը:
«Կուսակցությունը այնպիսի վիճակում չէ, որ սեփական թեկնածու ունենա»,- ասաց ՌԱԿ ատենապետը՝ խոսելով առաջիկա նախագահական ընտրություններում իրենց մասնակցության մասին։ Մինչեւ հոկտեմբեր դեռ առանձին-առանձին հանդիպումներ են ունենալու տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Էթիկական եւ քաղաքագիտական տեսանկյունից Ավետիքյանը ճիշտ չի համարում այսօրվանից հայտարարել, թե նախագահի ընտրությունների ժամանակ ում  են սատարելու, բայց որ սոցիալիստական, կոմունիստական կամ մարքսիստական ուժ չի լինելու, հաստատ է:

Սփյուռքում մեծ ներուժ ունեցող եւ տասնայկ տարիներ գործող Ռամկավար Ազատական կուսակցության համար, բնականաբար, կարեւոր են լինելու նաեւ Սփյուռքի հետ առնչություն ունեցող խնդիրները: Այդ իսկ պատճառով հունգարա-ադրբեջանական գործարքի եւ այնուհետեւ՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին Հունգարիայի արտգործնախարարության նոտայի մասին քաղաքական ուժը հստակ վերաբերմունք ունի: «Դա անպատվություն էր, որն ավելացվեց առաջին վիրավորանքին»,- ասում է ՌԱԿ ատենապետը։

Իհարկե, Հունգարիայի հետ հարաբերությունները միշտ չէ, որ սառեցված կլինեն, բայց Հունգարիայի գործող կառավարության հետ դժվար թե համագործակցության եզրեր գտնենք, եզրակացրեց ՌԱԿ Հակոբ Ավետիքյանը։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button