Մշակույթ

Հայաստանը Օսկարին կներկայանա «Եթե բոլորը…» ֆիլմով

«Հայաստանը Օսկարին կներկայանա դրամայով». գրել է բրիտանական Screen International-ը՝ հայտնելով, թե Հայաստանից ինչ ֆիլմ է ներկայացվելու Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակին: Ըստ աղբյուրի՝ այդ ֆիլմը լինելու է «Եթե բոլորը…» ժապավենը (ռեժիսոր՝ Նատալյա Բելյաուսկինե, պրոդյուսեր՝ Միքայել Պողոսյան): Screen International-ը ֆիլմի առիթով մասնավորապես գրում է. «Նատալյա Բելյաուսկինեի «Եթե բոլորը…» աշխատանքը բարձր կպահի եվրասիական այդ երկրի պատիվն արտասահմանում: Իսկ դրա հյուսիսամերիկյան անդրանիկ ցուցադրությունը կլինի այն, որ դրանով կփակվի Լոս Անջելեսի Արփա միջազգային կինոփառատոնը դեկտեմբերի 1-ին»: Ֆիլմը պատմում է Ղարաբաղի պատերազմի ու դրա հետևանքների մասին՝ ռուսահայ աղջկա անձնական դրամայի միջոցով: «Եթե բոլորը…» ժապավենը արժանացել է 2012-ի Ոսկե ծիրանի մրցանակներին:

Ամերիկյան կինոակադեմիան հայտը կհաստատի կամ կմերժի հոկտեմբերի 8-ին: Ի դեպ, հայտնի է դարձել, որ Ռուսաստանը «Օսկարին» ներկայանալու է հայազգի ռեժիսորի աշխատանքով՝ Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագրով», որը նույնպես  պատերազմական դրամա է:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button