ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ.Վերջին ամիսներին ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթացը բացակայում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Նյու Յորքում չորեքշաբթի հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հինգշաբթի՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ:

Դրանում ասվում է, որ այդ հանդիպումներում համանախագահները քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները և կողմերին կոչ են արել վերադառնալ Ղարաբաղյան հակամարտության էությանը: Արտգործնախարարները վերստին հայտարարել են հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց աջակցության ու բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամության մասին: Համանախագահներն իրենց անհանգստությունն են հայտնել վերջին ամիսներին Ղարաբաղյան բանակցային գործընթացում զգալի առաջընթացի բացակայության կապակցությամբ:

Ի դեպ, հավելեմ, որ սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Իռլանդիայի փոխվարչապետ, Աարտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորի հանդիպումը, որին մասնակցում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Զրույցի ընթացքում քննարկվել է ադրբեջանա-հունգարական գործարքի հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին հասցված վնասը:

Թողնել պատասխան

Back to top button