ԿարևորՔաղաքական

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերը` Նալբանդյան-համանախագահներ հանդիպման օրակարգում

Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան բանակցային գործընթացին հասցված վնասի, ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման հարցերը երեկ քննարկվել են Նյու- Յորքում` Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ: Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորն ընդգծել են իրենց երկրների սկզբունքային դիրքորոշումը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ֆիլիպ Գորդոնին, նրա հետ քննարկել հայ-ամերիկյան գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալից զրուցել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովին ազատ արձակելուց հետո ստեղծված իրավիճակի մասին: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության միահամուռ դատապարտող արձագանքը:

Թողնել պատասխան

Back to top button