ԿարևորՀասարակություն

Դատախազը միջնորդում է Օսկանյանին ներգրավել որպես մեղադրյալ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր Ազգային ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, հայտնում է «Փաստինֆո»- ն:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը լուրը հաստատել է եւ ճշտել, որ խոսքը ոչ թե խափանման միջոցի, այլ միայն Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին է։

 

Թողնել պատասխան

Back to top button