ԿարևորՀասարակություն

ՊՆ-ը ցավակցել է հակառակորդի գնդակից մահացած ժամկետային զինծառայողի ընտանիքին

Հայկական զինված ուժերի զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանի մահվան առնչությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը իր խորին ցավակցությունն է հայտնել զինվորի ծնողներին և հարազատներին:

«Մեզ համար սա շատ ծանր կորուստ է: Նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը: Հայկական կողմը նման սադրիչ գործողությունները անպատասխան չի թողնի, որի պատասխանատվությունը լիովին ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,-ասված է պաշտապանության նախարարության հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button