Տնտեսական

ՄԻՊ աշխատակազմի բյուջետային ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 163,1 մլն դրամ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովները շարունակում են քննարկել 2011թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունները: Առավոտյան կայացած մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսական հաշվետվությունը:

Նիստին հետևել է անցյալ տարի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջետային ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 163,1 մլն դրամ, որից ծախսվել է 98,1 տոկոսը: Այսպիսին է ՄԻՊ 2011 գործունեության ֆինանսական կողմը` ըստ երկրի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի: Բացի դրանից ևս 63,3 մլն դրամ հատկացվել է արտաբյուջետային միջոցների հաշվին, մասնավորապես միջազգային և դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակում: Այս գումարից օգտագործվել է 99,6 տոկոսը:

Այնուհետև պատգամավորների առջև հանդես եկավ մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Արեյանը: Մանրամասն ներկայացնելով ծախսային հովածները, փոխպաշտպանը հավելեց, որ բոլոր նախատեսված ծրագրերը իրականացվել են: Մասնավորապես, սկսել են գործեն ՄԻՊ 6 տարածաշրջանային գրչասենյակները` Գյումրիում, Գավառում, Եղեգնաձորում, Կապանում, Իջևանում և Վանաձորում: Բացի դրանից գործարկվել է 116 շուրջօրյա թեժ գիծը:

Ըստ փոխպաշտպանի, 2012 թվականին ՄԻՊ ֆինանսավորումը զգալի ավելացվել է, ինչը թույլ տվեց ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքները: Վերադառնալով 2011 թվականի տվյալներին Տիգրան Արեյանը նշեց, որ Պաշտպանի աշխատակազմ դիմել են 4596 մարդ, ստացվել է 1588 գրավոր դիմումներ, տրամադրվել է 2093 բանավոր խորհրդատվություններ, 344 անձանց դիմում-բողոքներ սըտացել են դրական լուծում:

Ամփոփելով քննարկումը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը խոստովանեց, որ իր սպասելիքները այս քննարկումից չարդարացան:

Թողնել պատասխան

Back to top button