ԿարևորՔաղաքական

Կ.Մանոյան. Հունգարիան պետք է համարժեք քայլեր անի, հատկապես Արցախի հարցում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը այսօր բանաձեւ է ներկայացրել, որի դեպքում հնարավոր է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Քանի որ իր քայլով Հունգարիան վտանգ ստեղծեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, հետեւաբար Հունգարիայի հետագա քայլերը նույնպես պետք է համարժեք լինեն, ասում է Կիրո Մանոյանը՝ չհասկանալով ՀՀ ԱԳն պատասխանը, թե «սպասում են հունգարական կողմից կոնկրետ քայլերի»: Քաղաքական գործչի համոզմամբ՝ հստակ պետք է նշվի, թե հստակ ինչ քայլերի ենք սպասում:
Դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին Հունգարիայի արտգործնախարարության նոտան ուղղված Հայաստանին բավարար չէ խնդիրը շուտ եւ հեշտ հարթելու համար: Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ` Հունգարիան դեռ պետք է համարժեք քայլեր անի՝ հատկապես Արցախի հարցում:
Կիրո Մանոյանի վերլուծություններով՝ Հունգարիայի իշխանությունները առաջարկելով վերականգնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները պազրապես անհանգստանում են այն ճնշումից, որին ենթարկվում են օտարերկրյա պետությունների եւ հատկապես հասարակությունների մեջ ձեւավորված բացասական վերաբերմունքից:

Քաղաքական գործչի համար, սակայն, անհասկանալի է Հայաստանի արտգործնախարարության պատասխանը, թե «սպասում են հունգարական կողմից կոնկրետ քայլերի»: Ընդհանրապես, սաֆարովյան իրադարձություններից հետո Կիրո Մանոյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ի վերջո, առաջ կգա բանակցային ձեւաչափի փոփոխման անհրաժեշտություն:

Նա չի հավատում, որ առաջիկայում հնարավոր է երկու երկրների նախագահների հանդիպում, այդ իրադարձության դեռ երկար պետք է սպասել, եթե իհարկե, այդպիսին երբեւէ լինի:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը բանակցային գորընթացում միջնորդի կարգավիճակում միշտ ցանկացել է տեսնել Թուրքիային, բայց Թուրքիան այժմ իր գործողություններով տարածաշրջանում ստեղծում է մի նոր իրավիճակ, ասում է Կիրո Մանոյանը: Այստեղ խոսքը սիրիական իրադարձությունների մասին է:

Ի դեպ՝ Կիրո Մանոյանի նոր տեղեկություններով կրկին պայթյուն է եղել Սիրիայում՝ հայկական թաղամասերից մեկում: Ամեն դեպքում Կիրո Մանոյանը ինչ որ չափով գոհ է Հայաստանի կառավարության քայլերից սիրիահայերին օգնելու համարցում: «Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ համարժեք քայլեր արվում են»,- ասաց Կիրո Մանոյանը:

 

Թողնել պատասխան

Back to top button