Եվրոպահայերը ողջունում են Եվրախորհարանի նախագահի նախապայմանը


«Եվրոպական ընտանիքի մեջ Թուրքիայի ինտեգրումը պայմանավորելով Հայոց ցեղասպանության ընդունմամբ՝ ոչ միայն հարգել եք համաեվրոպական արժեքները, այլ Ձեր հայտարարությամբ շեշտել եք ընդհանուր մարդկային արժեքների՝ ազատություն եւ ժողովրդավարության գերակայությունը»,- հայտարարել է Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին հղած նամակում։
Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայմանն է:
«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և այդ հարցը պետք է դիտարկվի որպես նախապայման՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում»,- հայտարարել էր նա։
«Ակնկալելով որ համաևրոպական կառույցները, թեկուզ հապաղած, հայության դեմ իրագործված զարհուրելի եղեռնի և հայրենազրկության նկատմամբ կստանձնեն իրենց պատմական պատասխանատվությունը եւ, որ հայության հետ կվերադարձվեն իրենց կորցրած հայրենիքը՝ համաձայն 1920 թվականի օգոստոսին Սեւրում կնքված միջազգային դաշնագրի»,- հայտարարել է Եվրոպահայերի համագումարի նախագահը։