ԿարևորՄիջազգային

Ցուցարարները շրջապատել են Մադրիդի խորհրդարանի շենքը

Մադրիդում ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու մահակներ է կիրառել կառավարության վարած կոշտ քաղաքականության դեմ բողոքի ելած ցուցարարներին ցրելու համար: Բողոքի ակցիայի մասնակիցները Մադրիդում շրջապատել են խորհրդարանի շենքն ու մինչև ոստիկանության հետ բախումը փորձել են անցնել շենքը շրջապատող մետաղե ցանկապատն ու մտնել ներս: Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ առնվազն 20 մարդ է ձերբակալվել և մի քանի տասնյակ մարդ էլ վիրավորվել է:

Ցուցարարները հեռացել են այն բանից հետո, երբ պատգամավորները լքել են խորհրդարանի շենքը: Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ հանդես են գալիս «իրենցից խլված դեմոկրատիայի» դեմ, իսկ իրենց ակցիան անվանել են «գրավիր կոնգրեսը»: Նշենք, որ վաղը Իսպանիայի կառավարությունը պատրաստվում է հայտարարել բյուջեի ծախսային մասում նոր կրճատումներ անելու մասին: Երկրի տնտեսությունն այս պահին հետընթաց է ապրում, գործազրկությունը կազմում է 25 տոկոս:

Թողնել պատասխան

Back to top button