ԿարևորՄշակույթ

Այսօր Մեծն Կոմիտասի ծննդյան օրն է. որտե՞ղ կկառուցվի թանգարան- ինստիտուտը

«Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, ամբողջ կրծքով շնչում եմ Հայաստանի օդը։ Նրա գեղեցկությունը առինքնում է ինձ տիրաբար և անսանձ։ Երբ լսում եմ Կոմիտասի երաժշտությունը, շոգից ծարաված ճամփորդ եմ դառնում, որ պապակած շուրթերով խմում ու խմում է կարկաչահոս աղբյուրից։ Կոմիտասի երաժշտությունն էլ հենց այդ աղբյուրի պես է. կենարար, մաքուր ու բանաստեղծական։ Կոմիտասը եղել է, կա ու կմնա իմ ամենամեծ ուսուցիչը»
Արամ Խաչատրյան

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Սա մեր պարտքն է այդ հանճարեղ մարդուն»,- ճարտարապետ Արթուր Մեսչյանի այս խոսքերը վերաբերում են Կոմիտաս վարդապետի թանգարան –ինստիտուտին։ Շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման հանդիսավոր արարողության ժամանակ օրերս հայտարարավեց, որ համալիրը 10 ամսից կզարդարի Երևանի Կոմիտասի անվան զբոսայգուն հարող տարածքը։

«Խոստանում ենք , որ այդ շինությունը չի կառուցվի, քանի որ Կոմիտաի անունը շահարկվելով փորձում են այգուց պոկել հերթական պատառը»,- այսօր հայտարարեցին բնապահպան Սիլվա Ադամյանն ու հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը, որոնք դեմ են այգու հաշվին թանգարան-ինստիտուտի կառուցմանը։

Կոմիտասի նկատմամբ հարգանքը պետք է արտահայտվի Կոմիտասի հանդեպ վերաբերմունքի փոփոխությամբ, որը կարող էր արտահայտվել, օրինակ, այգու բարեկարգմամբ, Կոմիտասի անվան կոնսերվաորիայի թշվառ վիճակի փոփոխությամբ կամ էլ գիտության՝ այդ թվում կոմիտասագիտության նկատմամբ ավելի լուրջ վերաբերմունքով։ Հասարակական գործիչ Կարինե Հակոբյանի բնոորշմամբ՝ այգին ունի իր հստակ սահմանումը և բնակիչներին պետք է ծառայի որպես կանաչ հանրային գոտի. շինությունների պակաս մենք Երեւանում չունենք, միայն մնում է, որ դրանք ծառայեն իրենց նպատակին։

 

Թողնել պատասխան

Back to top button