Քաղաքական

«Ոչ մի փոխզիջում առանց անվտանգության երաշխիքների». Սաֆարովի արտահանձնման դասը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Կարեն Միրզոյանին ԼՂՀ նոր արտգործնախարար նշանակելու փաստը դրական կանդրադառնա ԼՂՀ ԱԳՆ աշխատանքի արդյունավետության վրա, կարծում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Ըստ նրա՝ Արցախի եւ Հայաստանի համար Սաֆարովի արտահանձնումն ինչ-որ չափով դրական  փաստ էխ քանի որ հայկական երկու պետություններում ամրագրվեց «ոչ մի փոխզիջում առանց անվտանգության երաշխիքների»  մտածելակերպը։

Տեսանելի ապագայում, վերլուծաբանի կարծիքով, դժվար է ակնկալել հակամարտության կարգավորման խնդրում որեւէ տեղաշարժ: Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ` Սաֆարովի արտահանձնումը Ալիեւի համար ներքին քաղաքական նշանակություն ունի` սպասվող նախագահական ընտրություններից առաջ: Քաղաքագետի գնահատմամբ՝ կատարվածին եղած արձագանքը Ալիեւի եւ նրա շրջապատի սխալ հաշվարկի արդյունք էին:

Խոսելով ՀԱՊԿ զորավարժությունների մասին` Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը կարեւորեց դրանք, քանի որ նախ դրանք տեղի ունեցան Սաֆարովի արտահանձնումից հետո: Քաղաքագետը հետաքրքիր համարեց այն փաստը,   որ ռուսական բանակի դեսանտային գումարտակ էր բերվել Հայաստան:  «ՀԱՊԿ-ը Հայաստանի ռազմական անվտանգության համար կարևոր օղակ է»,-նկատեց Սերգեյ Մինասյանը։
ՀԱՊԿ-ի զորավարժությունները, ինչպես նաև Հայաստանի և Արցախի  մարտունակությունը,  միշտ էլ լուրջ հետևությունների առիթ են Ադրբեջանի համար, քանի որ մինչ այսօր բացի սպառնալիքներից ոչ մի լուրջ ռազմական  քայլ չի արել Բաքուն։
Վրաստանի հայտնի սկանդալի հետ կապված զարգացումներին անդրադառնալով` քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այդ ամենը ցույց են տալիս, որ Սահակաշվիլին առաջիկա ընտրությունների արդյունքում կորցնում է այն դերակատարությունը, որն ուներ նախկինում:
Սահակաշվիլուն վատագույն դեպքում սպասվում է  իր նոր քաղաքի ճարտարապետի պաշտոնը, ասել է թե՝ սիմվոլիկ պաշտոն կստանա նա: Ամեն դեպքում, ըստ քաղաքագետի, Վրաստանի ներքաղաքական փոփոխությունները չեն կարող հանգեցնել նրան, որ էականորեն փոխվի ներկայում վարվող արտաքին քաղաքականությունը:
Այդուհանդերձ, Մինասյանի գնահատմամբ, Մերաբիշվիլին առավել ընդունելի գործիչ է Ռուսաստանի համար: Ինչ վերաբերում է հայաբնակ շրջանների խնդիրներին` Սերգեյ Մինասյանը նկատեց, որ Վանո Մերաբիշվիլին, լինելով  հայաբնակ շրջանի ծնունդ, հասկանում է հայաբնակ  շրջանների և հայերի խնդիրները:

Թողնել պատասխան

Back to top button